Ռուս խաղաղապահները Արցախում պարբերաբար իրականացնում են մարտական պատրաստության գործողություններ
Ռուսական խաղաղապահ զորախմբի դիտորդական կետերի անձնակազմը պարբերաբար իրականացնում է մարտական պատրաստության գործողություններ և վարժանքներ՝ խախտումները, ինչպես նաև դիտակետի վրա հնարավոր հարձակման կանխելու համար: Այդ մասին տեղեկատվություն է հրապարակվել ՌԴ ՊՆ պաշտոնական կայքէջում:
Տարածված հաղորդագրության մեջ ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայող Իվան Զոլոտարևը պատմել է Արցախում իր ծառայության սկզբի, դիտորդական կետում առաջադրանքների կատարման, առօրյա կյանքի և ժամանցի մասին:
«Ես զինվորական ծառայությունը սկսել եմ 2017-ին և վեց ամիս անց արդեն պայմանագիր կնքեցի: Ներկայումս իմ ծառայության հինգերորդ տարին է: Հունվարին տեղեկատվություն տրամադրվեց Արցախի Հանրապետություն երկարաժամկետ գործուղման մեկնելու վերաբերյալ`ռուսական խաղաղապահ զորախմբում առաջադրանքներ կատարելու համար: Գործուղման մեկնելը կամավոր էր: Մեկնելու նախապատրաստումը տևեց երեք ամիս: Հպարտ եմ, որ ռուսական խաղաղապահ զորակազմի կազմում գործուղման եմ եկել Արցախ:
Մեր զինված ուժերը հասարակության մեջ ասոցացվում են՝ «Որտեղ ենք մենք, այնտեղ խաղաղություն» կարգախոսի հետ»,-ասել է Իվան Զոլոտարևը և հավելել. «Արցախ ժամանելուն պես ինձ զարմացրեցին այն պայմանները, որոնք ստեղծվել էին Ռուսաստանի խաղաղապահ զորակազմում հատուկ առաջադրանքներ կատարելու համար, ինչպես նաև սոցիալական ապահովության մակարդակը, ժամանցի և սպորտային հարմարությունների կազմակերպումը:
Ընտանիքս դրական է վերաբերվում մասնագիտությանս ընտրությանը, ծնողներս հպարտ են, որ այսքան տարի ծառայում եմ բանակում: Հայրս զինվորական է, պապս՝ զինվորական: Նրանք աջակցեցին ինձ Արցախ գործուղման իմ ընտրության հարցում: Տեղի բնակչությունը մեզ վերաբերվում է դրական և հարգալից: Ես ինքս բազմիցս երախտագիտության խոսքեր եմ լսել տեղի բնակիչներիից այն մասին, որ մենք խաղաղություն ենք բերում իրենց երկիր»:
Ըստ ՌԴ ՊՆ-ի, ռուսական խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը հագեցած են «Անցակետ» պաշտպանական համակարգով, որոնք նախատեսված են զինծառայողներին փոքր զենքից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև շրջակա տարածքի բազմակողմանի դիտարկումներ իրականացնելու համար:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ հարմարավետ, ժամանակակից պայմաններ են ստեղծվել դիտակետերում ծառայություն կազմակերպելու, առօրյա կյանքի կազմակերպման, խաղաղապահ ստորաբաժանումների անձնակազմի ֆիզիկական պատրաստվածության և հանգստի համար:
Յուրաքանչյուր զինվորոկան ավանի տարածքում կա արհեստական խոտածածկով մարզասրահ, բաղնիք, բժշկական կենտրոն, չորանոց, հագուստի մաքրման սենյակ, ժամանցի սենյակ, գրասենյակ, պահեստ, ճաշարան և մթերային խանութ:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահներն ապահովել են ավելի քան 200 ուխտավորների այցն Ամարասի վանական համալիրներ
- Ռուս խաղաղապահներն ապահովել են 58.000-րդ փոխադրամիջոցի անվտանգ անցումը Բերձորի միջանցքով
- Ռուս խաղաղապահները մոտ 40 լիտր արյուն են հանձնել Արցախի հիվանդների համար
- Ռուս խաղաղապահներն Արցախում ապահովել են խմելու խոշոր ջրհորի կառուցման աշխատանքների անվտանգությունը
- Ռուս խաղաղապահներն Արցախում հումանիտար ակցիա են անցկացրել գիշերօթիկ դպրոցի երեխաների համար
- Ռուս խաղաղապահների «քոչվոր» ականանետի մարտավարությունը Արցախի լեռներում
- Ռուս խաղաղապահները մեկ օրում Արցախի շփման գծում 2 հա գյուղատնտեսական տարածք են մաքրել չպայթած զինամթերքից
- Ռուս խաղաղապահներն ապահովել են Արցախի սահմանազատման գծի մոտ գտնվող 20 կմ ջրատարի անցկացման անվտանգությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է