Twitter-ը թույլ կտա օգտատերերին նշել կեղծիքներով գրառումները
Twitter-ը թույլ կտա օգտատերերին նշելու գրառումները, որոնք մոլորեցնող տեղեկատվություն են պարունակում։ ԱՄՆ -ում, Հարավային Կորեայում և Ավստրալիայում օգտվողներն առաջինը կունենան նոր տարբերակի փորձարկման հնարավորությունը: Այս մասին գրում է Forbes-ը։
Օգտատերերը պարզապես կսեղմեն «Սա ապակողմնորոշիչ է» կոճակը, որպեսզի բողոքեն կեղծ թվիթերի դեմ, հայտնել է ընկերությունը։
«Մենք գնահատում ենք, թե որքան արդյունավետ է այս մոտեցումը, ուստի սկսում ենք փոքրից: Մենք չենք կարող քայլեր ձեռնարկել և արձագանքել փորձի ընթացքում յուրաքանչյուր զեկույցի, բայց ձեր ներդրումը կօգնի մեզ բացահայտել միտումները, որպեսզի կարողանանք ընդլայնել մեր՝ ապատեղեկատվության դեմ աշխատանքների արագությունն ու շրջանակը», - ասված է Twitter-ի գրառման մեջ:
Twitter- ը համաճարակի սկզբից ակտիվորեն պայքարում է կեղծ տեղեկատվության դեմ: Անցյալ տարվա վերջին սոցիալական ցանցը հայտարարեց, որ կջնջի COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մասին կեղծ տեղեկությունները: Ընկերությունը նման ոչ ճշգրիտ տվյալների տարածումն այն ժամանակ անվանվեց «լուրջ և աճող խնդիր»: Մարտին Twitter- ը հաղորդեց, որ արդեն ջնջել է COVID-19-ի հետ կապված ավելի քան 8,400 հաղորդագրություն, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկել 11,5 միլիոն հաշվի դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա