Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ առաջիկա 5 օրերին ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված` Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ազգաբնակչությանը հորդորում ենք պահպանել հրդեհավտնագության կանոնները:
Օգոստոսի 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 20-23-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վրկ արագությամբ:
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-23-ին` գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-19-ին կբարձրանա 2-4 աստիճանով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է