Վրաստանում դիմակ կրելը պարտադիր է դառնում նաև բաց տարածքներում
Վրաստանում բաց տարածքներում շնչադիմակ կրելը կրկին պարտադիր է դառնում: Jnews-ի հաղորդմամբ, համապատասխան որոշումն ընդունվել է Համակարգող խորհուրդի օգոստոսի 17-ի նիստում:
Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարել է, որ փակ և բաց տարածքներում պարտադիր է շնչադիմակ կրել:
«Խորհրդի որոշմամբ ավելացվել է նոր կանոնակարգ, որը վերաբերում է պարտադիր շնչադիմակ կրելուն: Օգոստոսի 17-ից պարտադիր է օգտագործել շնչադիմակ բաց և փակ տարածքներում, ինչը, մեր կարծիքով, հաշվի առնելով ներկայիս համաճարակը, մեզ համար կլինի ամենակարևոր և արդյունավետ միջոցներից մեկը, որպեսզի կարողանանք արդյունավետորեն հաղթահարել չորրորդ ալիքը», - ասել է Տիկարաձեն:
Մեկ շաբաթ առաջ խորհուրդը որոշում էր կայացրել պարտադիր դարձնել շնչադիմակ կրելը բաց տարածքներում, որտեղ հավաքվում է ավելի քան հինգ մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի քաղաքացիները պիտի չպատվաստվելու «թուղթ» ունենան
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 676 նոր դեպք, մահացել է է 30 մարդ
- Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 5579 նոր դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան