Ձեզ մոտ հարց չի առաջացել՝ ինչու՞ են Եռաբլուրը բետոնապատում
Եռաբլուրի շիրմաքարերի հետ կապված քննարկումները շարունակում են panorama.am-ի ուշադրության կենտրոնում լինել։
Ֆեյսբուքյան հարթակում օգտատերերից մեկը՝ Արեգ Բարսեղյանը, գրել է, որ Եռաբլուրը հաստ շերտով բետոնապատում և տղաների շիրիմները թաքցնում բետոնե շերտի տակ։
«Տղաների շիրիմները թաքցնում են բետոնի շերտի տակ։
Ձեզ մոտ "ինչու՞" հարց չի՞ առաջեցել։
Ես ձեզ կասեմ, թե ինչու։
Անձամբ շփվելով անհետ կորածների ծնողների հետ` գիտեմ, թե ինչպես են այդ մարդկանց համոզում 30% ԴՆԹ համընկնումով մարմինը ճանաչել որպես իրենց երեխա ու տանել հուղարկավորել։ Կան հայտնի դեպքեր, երբ հուղարկավորությունից որոշ ժամանակ անց պարզվել է, որ սխալ անվամբ, այլ մարդու տվյալներով է հուղարկավորվել զինվորը։
Նման փնթիձևով իրականացված նույնականացման արդյունքում վաղ թե ուշ լինելու է արտաշիրիմում պահանջողների զգալի աճ։
Սա բացի շարքային սրբապղծությունից նաև փորձ է անհնարին դարձնել հետագայում արտաշիրիմումները»,- կարծում է նա։
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպանության նախարարն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
- Ներկայացվել է Եռաբլուրի շիրմաքարի 6-րդ տարբերակը
- Եռաբլուրում սպառնում են արտաշիրիմումով
- Սև քարեր Լուսավորներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան