ԱՆ. Չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի նոր խմբաքանակ` 200 հազար դեղաչափով
Չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի նոր խմբաքանակ` 200 հազար դեղաչափով
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման գործընթացում առանցքային դեր ունի պատվաստումը, և երկրում պատվաստանյութերի նկատմամբ աճում է հանրային պահանջարկը։ Այս մասին տեղեկացնում է Առողջապահության Նախարարությունը։
Վերջին շրջանում, վարակման դեպքերի աճով պայմանավորված, առավել, քան կարևոր է պատվաստումային գործընթացում հասարակության ներգրավվածությունը, ինչին կնպաստի նաև պատվաստանյութերի բազմազանությունը:
Բանակցությունների շնորհիվ` Հայաստանը ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի խմբաքանակ` 200 հազար դեղաչափ` 100 հազար անձի համար։ Ներկրված խմբաքանակն առաջիկայում հասանելի կլինի առողջության առաջնային պահպանմանօղակում և շարժական պատվաստումային կետերում` հանրապետության ողջ տարածքում:
Նշենք, որ «Սինոֆարմ» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության տվյալները համապատասխանում են ԱՀԿ-ի կողմից սահմանված չափանիշներին:
Ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, «Սինոֆարմ»-ը ևս նախատեսված է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներ իրականացնելու համար: