Եվրախորհրդարանի նախագահը կոչ է արել պատրաստվել Աֆղանստանից արտագաղթի ալիքին
Եվրոպան պետք է նախապատրաստվի Աֆղանստանից միգրանտների ներհոսքին «Թալիբան»-ի կողմից իշխանությունը զավթելուց հետո։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը,վկայակոչելով Եվրախորհրդարանի նախագահ Դավիթ Սասսոլիին։
«Մենք պետք է պատրաստ լինենք այն բանին, որ միգրացիան կարող է լինել քաղաքական նպատակներին հասնելու հիբրիդային գործիք՝ Աֆղանստանից միգրանտների հոսքը ավելացնելու»,- ասել է նա:
Սասոլին նշել է, որ երկրի վերջին իրադարձությունները, անշուշտ, հանգեցնելու են միգրացիայի աճի: Նրա խոսքով՝ առաջին հերթին այն աֆղանցիները, ովքեր համագործակցել են միջազգային առաքելությունների հետ, կփորձեն լքել երկիրը:
«Եվրոպան պետք է հոգա նրանց անվտանգության մասին»,- ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ Աֆղանստանում իրադրությունը սրվել է այն բանից հետո, երբ «Թալիբան» շարժման ջոկատները վերջին օրերի լայնածավալ հարձակման ընթացքում վերահսկողություն են սահմանել Աֆղանստանի հյուսիսում գտնվող մի շարք շրջանների նկատմամբ՝ այստեղ տեղակայված կառավարական զորքերին ստիպելով հատել Տաջիկստանի հետ սահմանը և նահանջել հարևան երկրի տարածք։
Հարակից հրապարակումներ`
- Մակրոն. Ֆրանսիան տարհանել է մոտ 200 աֆղանցիների
- ԶԼՄ-ները հայտնում են Աֆղանստանը «ջիհադի օրրան» վերածելու թալիբների մտադրության մասին
- Մարդու մնացորդներ են հայտնաբերվել Քաբուլից ժամանած ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռի անիվների խցում
- Չավուշօղլուն՝ Աֆղանստանի մասին. «Բոլոր կողմերի հետ շարունակում ենք երկխոսել»
- Քաբուլում թալիբների իշխանության գալուց հետո բենզինը սպառվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան