Հետաքրքիր քաղաքական հանդիպումներ Աֆղանստանում․ իրանագետ
Իրանագետ Գարիկ Միսակյանը գրում է, որ Աֆղանստանում հետաքրքիր քաղաքական հանդիպումներ են տեղի ունենում։
«Թալիբների բանակցային թիմի անդամ և «Հաղանի ցանցի» հիմնադիր Ջալալուդդին Հաղանիի կրտսեր որդին` Անաս Հաղանին Քաբուլում հանդիպում է ունեցել Աֆղանստանի նախկին նախագահ Համեդ Քարզայի, Աբդուլլահ Աբդուլլահի և Աֆղանստանի խորհրդարանի ղեկավար Ֆազալ-Հադի Մուսլիմյարի հետ։
Նշվում է, որ թալիբները գիտակցելով միջազգային հանրության կողմից սեփական իշխանության լեգիտիմության ճանաչման խնդիրները, փորձում են նմանատիպ հանդիպումների արդյունքում գտնել միջազգային հանրության համար ընդունելի ժամանակավոր նախագահ Աֆղանստանի համար»,-գրում է Միսակյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԶԼՄ-ները հայտնում են Աֆղանստանը «ջիհադի օրրան» վերածելու թալիբների մտադրության մասին
- Մեծ Բրիտանիան պատրաստվում է ընդունել 20 հազար աֆղան փախստականների
- Թալիբները խաղաղ բնակիչներից պահանջում են հանձնել զենքն ու զինամթերքը
- Չավուշօղլուն՝ Աֆղանստանի մասին. «Բոլոր կողմերի հետ շարունակում ենք երկխոսել»
- Մերկելը խոսել է ԵՄ երկրներում աֆղան փախստականների ընդունման մասին
- Չավուշօղլին ասել է, որ Թուրքիան դրական է ընկալում Աֆղանստանում թալիբների ուղերձները