ԶԼՄ-ները հայտնում են Աֆղանստանը «ջիհադի օրրան» վերածելու թալիբների մտադրության մասին
«Թալիբան» շարժման առաջնորդները «Ալ-Քաիդային» առաջարկում են Աֆղանստանի տարածքն օգտագործել որպես ապաստան և պլանավորել են երկրում ստեղծել «ջիհադի օրրան»: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին գրել է բրիտանական «Sun»-ի Շոտլանդիայի հրատարակությունը:
Պարբերականը վկայակոչում է Պենտագոնի գլխավոր տեսուչի գրասենյակի զեկույցը, ըստ որի՝ թալիբները շարունակում են կապ պահպանել «Ալ-Քաիդա»-ի հետ՝ Աֆղանստանում ապաստան ապահովելով ահաբեկիչներին:
Թերքը հիշեցնում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերը, որ ԱՄՆ-ը Աֆղանստանի պատերազմում հասավ իր նպատակին, ըստ որի Ալ-Քաիդան չի կարող Աֆղանստանն օգտագործել որպես բազա ԱՄՆ-ի վրա հարձակվելու համար:
«Մենք հասել ենք այս նպատակին»,- երկուշաբթի ասել էր Բայդենը ժողովրդին ուղղված ուղերձում:
«Սակայն Պենտագոնի զեկույցում նշվում է, որ այժմ, երբ թալիբները կրկին իշխանության են եկել, նրանք կրկին ապահով տեղ ունեն զանգվածային կոտորածներ ծրագրելու համար»,-գրում է թերթը:
Հարակից հրապարակումներ`
- Հայտնի է, թե ով է Աֆղանստանի ժամանակավոր ղեկավարը
- Քաբուլում թալիբների իշխանության գալուց հետո բենզինը սպառվել է