Էմին Երիցյան. Տեղական ժողովրդավարությունը Հայաստանում այլևս զրոյացված է
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, անդրադառնալով Սյունիքի համայնքապետերի, ՏԻՄ ներկայացուցիչների դեմ իրականացվող հետապնդումներին, գրում է.
«Հասանք։ Արդեն իսկ համայնքում նշանակված տեղական ընտրությունների ֆոնին մեկուսացվում է համայնքի ղեկավար կազմը։ Տեղական ժողովրդավարությունը Հայաստանում այլևս զրոյացված է։Տեղական իշխանությունների ինքնուրույնությունը գոյություն չունի»։
Այսօր նա ֆեյսբուքյան իր էջում մի քանի հարցեր է ուղղել ԱԺ բոլոր երեք խմբակցությունների պատգամավորներին՝ պատգամավորական հարցման համար.
1. Հայաստանի քաղաքային համայնքներից քանիսի՞ ղեկավարներն են նշանակված որպես պաշտոնակատար։
2. Հայաստանի 502 համայնքներից քանիսո՞ւմ չկա գործող ավագանի (լիազորությունների ժամկետի լրացման կամ այլ պատճառներով)։
3. Հայաստանի 502 համայնքներից քանիսո՞ւմ չկա ընտրված համայնքի ղեկավար (լիազորությունների ժամկետի լրացման կամ այլ պատճառներով), ուր նշանակված են համայնքի ղեկավարի պաշտոնակատարներ։
4. Հայաստանի 502 համայնքներից քանիսո՞ւմ միաժամանակ չկա և ընտրված ավագանի, և ընտրված համայնքապետ։
5. 2021 թ հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի 502 համայնքներից քանիսո՞ւմ լրացած կլինեն համայնքների ղեկավարների լիազորությունները։
6. 2021 թ հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի 502 համայնքներից քանիսո՞ւմ լրացած կլինեն համայնքների ավագանիների լիազորությունները։
7. Պահպանվո՞ւմ է արդյոք օրենքի պահանջը ՏԻՄ ընտրությունները նշանակել մինչև ՏԻՄ-ի լիազորությունների ժամկետի ավարտը։ Ո՞ր համայնքների դեպքում և ինչո՞ւ այդ պահանջը չի պահպանվել։
8. Արդյո՞ք երբ մարզպետի որոշմամբ չի նշանակվում ՏԻՄ ընտրություններ, չնայած օրենքի պահանջին, և այդ համայնքի ՏԻՄ-ի որևէ ներկայացուցիչ դիմի դատարան ընտրություններ նշանակելու պահանջով՝ ի՞նչ բարդություններ կառաջանան ընտրությունների կազմակերպման տեսանկյունից։
Հարակից հրապարակումներ`
- Գորիսի փոխքաղաքապետների պաշտպաններն ինքնաբացարակի միջնորդություն են ներկայացրել դատավորներին
- Գորիսի փոխքաղաքապետերը ձերբակալվել են
- Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
- Աննա Գրիգորյան. Զարգացումներ են տեղի ունենում Կապանի քաղաքապետի շուրջ
- Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը կմնա կալանքի տակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան