«Ժողովուրդ». Մովսես Հակոբյանի գործով նոր հրահանգ կա. Ինչու է դատական նիստն անցկացվելու դռնփակ ռեժիմով
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Մովսես Հակոբյանի գործով նոր հրահանգ կա: Դատական տեղեկատվական համակարգում սահմանափակելով ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի քրեական գործը՝ քաղաքական իշխանությունը չի բավարարվել:
Արդեն հրահանգ կա դատական նիստը անցկացնել դռնփակ ռեժիմով: Հիշեցնենք, որ ԱԱԾ-Ն ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի նկատմամբ պետական գաղտնիք հրապարակելու փաստի առթիվ հարուցել էր քրեական գործ, քանի որ նա պատերազմի ընթացքի մասին մի շարք աղմկահարույց բացահայտումներ էր արել:
Գործը մակագրվել է դատավոր Վաչե Մարգարյանին, որը հրաժարվել էր քննել այն՝ նշելով, որ Մովսես Հակոբյանի զինվորն է եղել ու նրա կողմից խրախուսանքի է արժանացել, ինչի արդյունքում գործը մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին, որին էլ հրահանգել են նիստն անցկացնել դռնփակ, քանի որ այդպես է պետք:
Դատելով իրավիճակից՝ իշխանությունները վախենում են, որ Մովսես Հակոբյանը պատերազմի մասով դատարանում այնպիսի փաստեր կներկայացնի, որոնց հանրայնացումը անհարմար դրություն կստեղծի, ուստի իրավիճակը լուծելու լավագույն տարբերակը դատական տեղեկատվական համակարգը փակելն է ու քրեական գործով նիստը դռնփակ անցկացելը, թեև, հիշեցնենք, Հակոբյանն իր ասուլիսի ժամանակ ամեն ինչի մասին հրապարակավ էր խոսել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան