Ղազախստանը դեռ չի դիտարկում Աֆղանստանից փախստականներ ընդունելու հարցը
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանձնարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` մշակել էթնիկ ղազախներին Աֆղանստանից վերադարձնելու հարցը: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը վկայակոչելով ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովին:
«Աֆղանստանում էթնիկ ղազախների դիմումի կապակցությամբ պետության ղեկավարը հանձնարարեց ԱԳՆ-ին առավելագույն օգնություն ցուցաբերել անվտանգության ապահովման և պատմական հայրենիք վերադառնալու համար»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով, էթնիկ ղազախների մոտ 15 ընտանիք ապրում է Աֆղանստանի տարածքում, սա մոտ 200 մարդ է:
Հիշեցնենք, որ Աֆղանստանում իրադրությունը սրվել է այն բանից հետո, երբ «Թալիբան» շարժման ջոկատները վերջին օրերի լայնածավալ հարձակման ընթացքում վերահսկողություն են սահմանել Աֆղանստանի հյուսիսում գտնվող մի շարք շրջանների նկատմամբ՝ այստեղ տեղակայված կառավարական զորքերին ստիպելով հատել Տաջիկստանի հետ սահմանը և նահանջել հարևան երկրի տարածք։
Հարակից հրապարակումներ`
- Թալիբները պայթեցրել են Բամիանայում հազարսիների առաջնորդի արձանը
- Եվրախորհրդարանի նախագահը կոչ է արել պատրաստվել Աֆղանստանից արտագաղթի ալիքին
- Մակրոն. Ֆրանսիան տարհանել է մոտ 200 աֆղանցիների
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան