Նոր Զելանդիան լոքդաուն է սահմանել՝ COVID-19-ի մեկ դեպքի պատճառով
Նոր Զելանդիան եռօրյա խիստ արգելափակում՝ լոքդաուն է սահմանել ամբողջ երկրում՝ կորոնավիրուսի դելտա շտամով վարակվելու մեկ դեպքի պատճառով: Միևնույն ժամանակ, կարանտինը Օքլենդում, որտեղ ապրում է հիվանդը, և Կորոմանդել թերակղզում, ուր նա այցելել է հանգստյան օրերին, կտևի մեկ շաբաթ: Այս մասին գրում է Euronews-ը։
Նշվում է, որ մարդիկ կկարողանան լքել իրենց տները միայն խանութ, դեղատուն, կլինիկա գնալու կամ սպորտով զբաղվելու համար: Երկրի դպրոցներն ու ձեռնարկությունների մեծ մասը փակ են:
Երեկվանից Նոր Զելանդիայում գրանցվել է «հնդկական» շտամով ևս վեց վարակ:
Սա վեց ամսվա ընթացքում առաջին բռնկումն է երկրում: Նոր Զելանդիայում COVID-19-ի փոխանցման վերջին դեպքը գրանցվել էր փետրվարի 28-ին: Ենթադրվում է, որ վիրուսը երկիր է մտել հարևան Ավստրալիայից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները