Ուկրաինացի զինվորականները զորավարժություններ են անցկացրել Ղրիմի հետ սահմանին
Ուկրաինացի զինվորականները վարժանքներ են անցկացրել Ղրիմի հետ սահմանին, որի ընթացքում մշակել են դիվերսիոն և հետախուզական խմբերի չեզոքացման գործողություններ: Այս մասին գրում է Ria-ն։
Նշվում է, որ ավելի վաղ Ղրիմի հետ սահմանին գտնվող ուկրաինացի դեսանտայիններն ու պահեստազորայինները դիտորդական կետերում «թշնամու կենդանի ուժի հետագա ոչնչացումով» գործողություններ էին իրականացնում:
«Այս անգամ, զորավարժությունների ընթացքում, զինվորականներին հանձնարարվել է իրականացնել հակադիվերսիոն միջոցառումներ, այն է ՝ մշակել մեքենաներով շարժվող դիվերսիոն և հետախուզական խմբերի հայտնաբերման և չեզոքացման մեխանիզմներ, ինչպես նաև ապօրինի զինված խմբավորումների ոչնչացում Ուկրաինայի վերահսկվող տարածքում», - ասված է Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարության հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին