Պուտինը Տաջիկստանի նախագահի հետ քննարկել է Աֆղանստանում ստեղծված իրավիճակը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ քննարկել է Աֆղանստանի հարցը։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին՝ հղումանելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
Պուտինն ընդգծել է խաղաղ բնակչության անվտանգության ապահովման կարևորությունը։
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Տեղի թ ունեցել մտքերի մանրամասն փոխանակում՝ Աֆղանստանում տիրող իրավիճակի վերաբերյալ:Մասնավորապես կարևորվել է խաղաղ բնակչության անվտանգության ապահովումն ու տարածաշրջանում կայունության պահպահովումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել կանոնավոր շփումները»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Աֆղանստանում իրավիճակը հատկապես սրվել է վերջին շաբաթների ընթացքում ՝ մեծ քաղաքների վրա «Թալիբան» արմատական շարժման սկիզբով: Կիրակի օրը լրատվամիջոցներն ու աղբյուրները հայտնեցին, որ ապստամբները վերահսկում են սահմանային բոլոր անցումները: Նույն օրը ավելի ուշ զինյալները հայտարարեցին, որ մտել են Քաբուլ և վերահսկողություն հաստատել նախագահական պալատի վրա: Աֆղանստանի նախագահը հայտարարել է, որ լքել է երկիրը։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ դեսպան Իշչենկո. ՄԱԿ-ի առաքելությունը Աֆղանստանում նախատեսում է վերսկսել աշխատանքը
- Աֆղանստանում փարանջան 10 անգամ թանկացել է
- Ռազմական ինքնաթիռը Աֆղանստանից Ալմա-Աթա է հասցրել 42 մարդու, այդ թվում՝ ռուսաստանցիների
- Ղազախստանը դեռ չի դիտարկում Աֆղանստանից փախստականներ ընդունելու հարցը
- «Թալիբան» խմբավորման զինյալները գտնվում են Քաբուլից 11 կմ հեռավորության վրա
- «Թալիբան» շարժումը հերքում է խաղաղ բնակիչների սպանության մասին լուրերը