«Մի՞թե այս տղաներն արժանի են միայն անվադողերով պաշտպանվելուն»
«Փաստինֆո»-ն գրում է.
«Թելեգրամյան ալիքներում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչ պայմաններում են հայ զինծառայողները պաշտպանում դիրքը, որոնց միակ պատսպարանը անվադողերն են։
«Ահա թե ինչ պայմաններում են կռվում մեր հերոսները՝ մեր հողերի և հայ ազգի պաշտպանները։ Ահա թե ինչպես է ՀՀ ՊՆ֊ն ապահովում դիրքերը։ Պետության դեմքը երևում է պետության սահմանից և ահա, թե ինչպիսին է մերը։ Մի՞թե մենք արժանի էինք սրան։ Մի՞թե այս տղաներն արժանի են միայն անվադողերով պաշտպանվելուն»,- նշում է տեսանյութը հրապարակած օգտատերը։
Տեսանյութը՝ «Փաստինֆո» տելեգրամի ալիքում»:
Այստեղ տեղին է նշել, որ կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաինյանը երկրի ապագայի անվտանգության ռազմավարություն էր ներկայացնում՝ տասնամյակների։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել ենթակառույցների «ապաշրջափակման» մասին
- Նա որը խոսում է կոնֆետներ ճանկռելու, ելակ բաժանելու մասին, այ էսպես է պահում Հայաստանի ազգային բանակը. Դավիթ Գրիգորյան