Դատավորների թեկնածուների հոգեբանական թեստավորման գործընթացը մեկնարկում է
Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժինն արտահերթ համալրելու նպատակով անցկացվելիք հոգեբանական թեստավորման գործընթացը մեկնարկում է 2021 թվականի օգոստոսի 23-ին, ժամը 11:00-ին` Արդարադատության ակադեմիայում (հասցեն` ք. Երևան, Փիրումյանների փող. 9): Նման հայտարարություն է տարածել Բարձրագույն դատական խորհուրդը։
Թեստավորման սենյակում կարող են ներկա գտնվել նաև արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարի մեկ ներկայացուցիչ, փաստաբանների պալատի ներկայացուցիչ երկու փաստաբան և Հավակնորդների որակավորման գրավոր քննությանը մասնակցելու համար հավատարմագրված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Հավատարմագրված հասարակական կազմակերպության և փաստաբանների պալատի ներկայացուցիչ Դիտորդը Թեստավորման օրվանից առնվազն մեկ օր առաջ պետք է Խորհրդին ներկայացնի իր կողմից ստորագրված հայտարարություն այն մասին, որ նա համաձայն է սույն կարգի պայմաններին։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ hավակնորդների որակավորման գրավոր քն նությանը մասնակցելու համար հավատարմագրված հասարակական կազմակերպությունների և փաստաբանների պալատի ներկայացուցիչ դիտորդների կողմից ներկայացվել են հայտեր, ուստի վերջիններիս առաջարկվում է մինչև սույն թվականի օգոստոսի 21-ը հայտարարություն ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ այն մասին, որ համաձայն են Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունվարի 14-ի «Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 31-ի «Դատավորի թեկնածուների հավակնորդների հոգեբանական թեստավորման չափանիշները և անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-57-Ն-11 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ ԲԴԽ-1-Ն-2 որոշմամբ հաստատված կարգի պայմաններին (Խորհրդի աշխատակազմի գրասենյակը գտնվում է ք.Երևան, Կորյունի փող. 17 հասցեում)»,- հայտնում են ԲԴԽ-ից։