Թուրքական օդուժը եզդի երեխայի է վիրավորել Շանգալի հարավում, կա 10 զոհ
Երեկ եզդի երեխա է վիրավորվել Շանգալի հարավում գտնվող ալ-Սակինա գյուղի հիվանդանոցի ռմբակոծումից։ Կա 10 զոհ և 1 վիրավոր։ Այս մասին գրում է Հայաստանի «Երիտասարդ եզդիներ» ասոցացիայի նախագահ՝ Սաիդ Ավդալյանը։
«Թուրքական օդուժը Իրաքի եզդիական Շանգալ քաղաքում շարունակում է ավիահարվածներով մեծ վնասներ հասցնել եզդիական համայնքի խաղաղ բնակչությանը,թիրախավորել է հիվանդանոցներն ու խաղաղ բնակիչներին։Պայթեցրել է նաև ալ-Սակինա գյուղի հիվանդանոցը, որի արդյունքում,զոհերի և վիրավորների թիվը մեկ տասնյակից ավելի է։
Թուրքական օդուժը ավիահարվածներ է հասցրել նաև բոլոր նրանց, ովքեր փորձել են էվակուացնել հիվանդանոցի փլատակների տակ հայտնված մարդկանց։
Օգոստոսի 16-ին, դավադրաբար սպանվել է նաև Շանգալի եզդի հրամանատար, ռազմական հմուտ գործիչ, հայրենասեր Սաիդ Խդր Հասանը։
Այն մեքենան, որում գտնվել են եզդի հրամանատար Սաիդ Խդր Հասանը և նրա զարմիկ Իսա Խուդեդան, պայթեցվել է Շանգալի կենտրոնում թուրքական ավիահարվածի արդյունքում։ Տուժել են նաև խաղաղ բնակիչներ։
Իրաքի Շանգալի եզդիների ցեղասպանությունից անցել է 7 տարի,սակայն Թուրքիայի կողմից նմանատիպ գործողությունները եզդի ժողովրդի ու նրա առաջնորդների նկատմամբ կրում են շարունակական բնույթ։ Դրանք միտում ունեն ահ ու սարսափ տարածել եզդիների միջավայրում, խոչընդոտել եզդի փախստականների վերադարձին դեպի հայրենի բնակավայրեր։
Սա նպատակ է հետապնդում նաև խաթարել եզդիական ինքնավարության ստեղծման գործընթացը»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Եզդիները կառուցելու են իրենց երկիրը՝ անկախ նրանից, թե թուրքերին դուր կգա, թե ոչ. Ռուստամ Բաքոյան
- ՄԱԿ-ի փորձագետները կոչ են անում Հայաստանին դադարեցնել հետապնդումը եզդի իրավապաշտպանի նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա