Փաշինյանի կարծիքով մայիսին մոտ «ռազմական հեղաշրջում» էր իրեն սպասում
Նիկոլ Փաշինյանի արտահայտած կարծիքով՝ երկրում կառավարման համակարգի փոփոխությունը սահմանադրությամբ պիտի լինի «բարեփոխումների ճանապարհով»։
Նրա խոսքով նման փոփոխություններ անելիս իշխող ուժը պետք է քաղաքական և հանրային լայն շրջանակների հետ քննարկումներ ունենա:
«Այստեղ շատ կարևոր է լինելու իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը՝ որպես ժողովրդի քվեն ստացած քաղաքական ուժ, բայց իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը միակ գործոնը չպետք է լինի, որը ազդի այս որոշման վրա»,- կառավարության նիստում ասաց Փաշինյանը՝ չանդրադառնալով, թե իշխող ուժը ՀՀ ամբողջ բնակչության որ տոկոսի քվեն է ընդամենը։
Նա նաև համոզմունք հայտնեց, որ կառավարման համակարգի փոփոխության հարցում հանրային կոնսենսուս չի ձևավորվելու, քանի որ դրա վերաբերյալ լինելու են տարբեր կարծիքներ:
«Ես ուզում եմ ամենաակնհայտ օրինակը բերել, երբ երկրում առկա էր ռազմական հեղաշրջման վտանգը, այն կարգավորելու համար մեկ ամիս ժամանակ պահանջվեց, իսկ այդ ընթացքում թե ինչ տեղի ունեցավ կամ տեղի չունեցավ և ինչպես դա ազդեց մեր երկրի անվտանգային համակարգի վրա, ցավոք սրտի՝ մենք տեսանք մայիս ամսին: Կարծում եմ, որ ռազմական դրության պայմաններում նման իրավիճակներն արագ կարգավորելու հնարավորության բացակայությունը այն ակնհայտ խնդիրն է, որ կա մեր սահմանադրական կարգավորումներում»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սփյուռի օգնությունն իրականում վնասաբեր է Հայաստանի համար. Վահան Քերոբյան
- Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել ենթակառույցների «ապաշրջափակման» մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան