Մարդու մնացորդներ են հայտնաբերվել Քաբուլից ժամանած ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռի անիվների խցում
Քաբուլից ժամանած ամերիկյան Boeing C-17 ռազմական ինքնաթիռի անիվների խցիկում մարդու մարմնի մնացորդների հայտնաբերման փաստով հետաքննություն է սկսվել: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, այդ մասին հաղորդել է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ռազմաօդային ուժերին:
Ինչպես հաղորդել է լրատվական գործակալությունը, մնացորդները հայտնաբերվել են այն բանից հետո, երբ օդանավը վայրէջք է կատարել Քաթարի Էլ Ուդեյդ ավիաբազայում: Ինքնաթիռը ժամանակավորապես թռիչքներ չի կատարի, քանի որ մասնագետները դուրս են բերում մարմնի մնացորդները և հետաքննություն են իրականացնում:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում լայն տարածում էին գտել Քաբուլի օդանավակայանից արված տեսանյութեր: Կադրերում երևում է, թե ինչպես են բազմաթիվ մարդիկ թռիչքուղում վազում ԱՄՆ ՌՕՈւ ինքնաթիռի կողքով՝ փորձելով կառչել նրանից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան