Հիանալի «Փափլիկը»՝ Հայաստանից
Սեպտեմբերին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը Գի դը Մոպասանի «Փափլիկը» ներկայացմամբ կմասնակցի Խաղաղօվկիանոսյան միջազգային թատերական փառատոնին:
«Հիանալի ««Փափլիկը»՝ ներկայացում Հայաստանից: Վառ, դինամիկ պատմություն նուրբ և սուր հումորով: Ժամանակին Գի դը Մոպասանի համանուն այս պատմվածքն էր, որ գրեթե անմիջապես 29-ամյա դեբյուտանտին դարձրեց Ֆրանսիայի առաջին գրողներից մեկը:
Ռեժիսոր և դերասանուհի Նարինե Գրիգորյանը՝ թատերական Հայաստանի ամենավառ աստղերից մեկը, «Փափլիկը» վերածեց հետաքրքրաշարժ ճանապարհորդության կեղծ հայրենասիրության և անկեղծ բարության, վախկոտության և քաջության, իդեալների և հիասթափությունների ալիքների միջով:
Քիչ բառ `շատ զգացմունքներ, որոնք բոլորին պարզ են առանց թարգմանության:
Շատ գեղեցկություն՝ տեսողական և դերասանական:
Բոլորովին վերջերս « Փափլիկը» -ն արդեն հմայել է մոսկովյան հանդիսատեսին և ահա այժմ այն շտապում է Վլադիվոստոկ:
Սեպտեմբերի 28 և 29, Մարիինյան թատրոնի Պրիմորսկի բեմ»,- նշված է փառատոնի ֆեյսբուքյան էջում:
«Փամփիլը» ներկայացման բեմադրիչն է Նարինե Գրիգորյանը, ռեժիսորը՝ Յուրի Կոստանյանը, երաժշտական ձևավորումը` Նարեկ Բաղդասարյանի:
Նշենք՝ Գի դը Մոպասանի «Ճարպագունդը» ստեղծագործության հիման վրա բեմադրված «Փափլիկը» ներկայացման առաջնախաղը կայացել է 2020 թ. հունվարի 13-ին:
«Ճարպագունդը» նովելը հայերեն հրատարակվել է 1913-ին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները