ԱՀԿ-ն հայտնել է, թե ինչն է փրկում «Դելտա» շտամով վարակվածներին մահից
Պատվաստումը կարող է օգնել կորոնավիրուսի «Դելտա» շտամով վարակվելու դեպքերում: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր հետազոտող Սումյա Սվամինաթանը:
«Ճիշտ է, որ պատվաստանյութերը կանխում են շտամի «Դելտա» տարբերակով ծանր հիվանդության դեպքերի և մահերի թվի աճը»,-ասել է նա առցանց ճեպազրույցի ժամանակ:
Իր հերթին ԱՀԿ համաճարակաբան Մարիա վան Կերխովեն մատնանշել է, որ նույնիսկ պատվաստումների բարձր մակարդակ ունեցող երկրներում «Դելտա» ավելի շուտ շրջանառվում է չպատվաստվածների շրջանում, ինչպես նաև այնտեղ, որտեղ նախազգուշական միջոցներ չեն ձեռնարկվում:
Սվամինաթան հայտնել է, որ պաշտպանված լինելու համար պատվաստանյութի լրացուցիչ չափաբաժինների կարիք չկա:
Ավելի վաղ ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրիեսուսը հայտարարել էր, որ «Դելտա» շտամի տարածումը առաջ է անցնում համաճարակի դեմ պայքարի ուղղությամբ համաշխարհային հանրության ձեռնարկած միջոցառումներից: «Հոսպիտալացման և մահվան թեժ կետերն այն երկրներում են, որտեղ կա պատվաստումների ցածր տոկոս և հանրային առողջության սահմանափակ միջոցառումներ»,-ասել է նա:
SARS-CoV-2 կորոնավիրուսի «Դելտա» շտամը COVID-19-ի հարուցիչի տարբերակներից մեկն է: Այն առաջին անգամ հայտնաբերվել և նկարագրվել է Հնդկաստանում: Տարբերակն առանձնանում է ինկուբացիոն կարճ շրջանով և մարդու մարմնի վրա ծանրաբեռնվածության ավելացմամբ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առավել մտահոգիչ է համարել SARS-CoV-2 չորս մուտացիա ները՝ «Ալֆա» (բրիտանական), «Բետա» (հարավաֆրիկյան), «Գամմա» (բրազիլական) և «Դելտա» (հնդկական) շտամներ:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում