ԱՄՆ-ում գործարանի աշխատակիցը սպանել է երկու կնոջ
Ամերիկյան Ինդիանա նահանգում գործարանի աշխատակիցը կրակ է բացել ծառայակիցների վրա և սպանել երկու կնոջ։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Կրակոցները տեղի են ունեցել ձեռնարկության մոտակայքում գտնվող ավտոկայանատեղիում: Կրակելով գործընկերների վրա՝ կասկածյալը փորձել է մեքենայով փախչել, սակայն անմիջապես վթարի է ենթարկվել և ձերբակալվել:
Ոստիկանությունը դեռ չգիտի հարձակման դրդապատճառները: Միջադեպի բոլոր մասնակիցներն աշխատում էին մեքենայի նստատեղ արտադրող գործարանում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում