Ադրբեջանը դիվերսիա է իրականացրել Սյունիքում, զինվորներից մեկին գլխատել են. politik.am
politik.am-ը գրում է.
«Քիչ առաջ երկու տարբեր աղբյուրներից Politik.am-ը տեղեկություններ ստացավ, որ այս գիշեր ադրբեջանական կողմը դիվերսիոն ներթափանցում է իրականացրել Կոռնիձոր գյուղի մոտ։ Մեր աղբյուրները, Կոռնիձոր գյուղից և Սյունիքի մարզպետարանից հայտնում են, որ ադրբեջանցիներ դիվեսիայի ժամանակ սպանել են մեր երեք զինվորների, որոնցից մեկին գլխատել են։
Տեղեկությունը փորձեցինք ճշտել Կոռնիձորի համայնքապետարանից, սակայն մեր զանգերը անպատասխան են մնում։ Պաշտպանության նախարարության համապատասխան բաժին կապնվել նույնպես չի հաջողվում»։
Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ օգոստոսի 19-ին, ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լևոն Ռաֆաելի Հարությունյանի, և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Հնարավորինս արագ դեպքի մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն փոխանցել
- Հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել է 3 զինծառայողի դի. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին