Բայդեն-Զելենսկի հանդիպումը կկայանա օգոստոսի 31-ին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը կկայանա օգոստոսի 31-ին: Այսօր կայացած ճեպազրույցում ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան, գրում է Ria-ն։
Նրա խոսքով, ԱՄՆ կատարած այցի ընթացքում Զելենսկին մտադիր է այցելել նաև Կալիֆորնիա:
«Ուկրաինայի ոչ մի նախագահ մինչ այժմ չի մեկնել Միացյալ Նահանգներում այդքան հեռու, երբեք չի այցելել ԱՄՆ Խաղաղ օվկիանոսի ափ՝ չնայած Կալիֆոռնիայի նահանգում են կենտրոնացած ՏՏ ընկերությունները, բարձր տեխնոլոգիական տիեզերական արդյունաբերությունը, և դա հենց այն է, որտեղ Ուկրաինան ուժեղ հաղթաթղթեր ունի:
Ահա թե ինչու նախագահը կայցելի Կալիֆորնիա նահանգ՝ Միացյալ Նահանգների և Ուկրաինայի միջև այս ոլորտներում փոխգործակցության նոր հնարավորություններ ստեղծելու և ուկրաինական տնտեսության մեջ ամերիկյան նոր ներդրումներ ներգրավելու համար», - ասել է Կուլեբան:
Ավելի վաղ Կուլեբան նշել էր, որ Զելենսկին և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը օգոստոսի վերջին Վաշինգտոնում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն հարցերի երեք բլոկ՝ քաղաքական, տնտեսական և անվտանգության հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա