Բոնդին մարմնավորած հսկայական հոնորարներ ստացող Դենիել Քրեյգը երեխաներին կթողնի առանց ժառանգության
Բոնդի աստղ Դանիել Քրեյգն ասել է, որ իր երեխաներին ժառանգություն չի թողնի: Այդ մասին գրում է «Գազետա ռու»-ն:
53-ամյա դերասանը կնոջից՝ դերասանուհի Ռեյչել Վայսից ունի 3-ամյա դուստր և նախորդ ամուսնությունից ծնված մեծահասակ Էլլային: Խոսելով ժառանգության երևույթի հանդեպ իր վերաբերմունքի մասին՝ նա բերել է պողպատի արտադրության ամերիկացի գործարար Էնդրյու Կարնեգիի օրինակը.
«Մի հին ասացվածք կա. «Եթե հարուստ ես մահանում, ապա հիմար ես»: Քարնեգին, մեր ժամանակի արժեքին հապապատասխան, հանձնել էր 11 միլիարդ դոլար: Այդքան հարուստ էր նա, և ես կարծում եմ, որ նա ինչ-որ բան թողել էր նաև իր համար»,- արտիստին մեջբերել է The Sun-ը:
Նա նաև անճաշակ է անվանել ժառանգություն թողնելու ավանդույթը: «Իմ փիլիսոփայությունն այն է, որ պետք է ազատվել դրանից կամ հանձնել այն նախքան մահանալը»,- ասել է Քրեյգը:
Դենիել Քրեյգը գլխավորում է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանների առաջին հորիզոնականը: «Variety» պարբերականը հայտնում է, որ 2021 թվականին նրա ֆիլմի հոնորարները հասել են 100 մլն դոլարի, ինչը կրկնակի գերազանցում է երկրորդ հորիզոնականում գտնվող «Ժայռի» Դուեյն Ջոնսոնի հոնորարը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները