Բորել. ԵՄ -ն չպետք է թույլ տա Ռուսաստանին և Չինաստանին վերահսկողություն հաստատել Աֆղանստանում տիրող իրավիճակի վրա
Եվրամիությունը չպետք է թույլ տա, որ Ռուսաստանը և Չինաստանը վերահսկողության տակ վերցնեն Աֆղանստանում տիրող իրավիճակը և դառնան Քաբուլի գլխավոր հովանավորները: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ ելույթ ունենալով հինգշաբթի օրը Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների և զարգացման հանձնաժողովների չնախատեսված նիստում, գրում է Tass-ը։
«Մենք անցկացրինք Աֆղանստանի հարցով ԵՄ արտգործնախարարների հանդիպում [օգոստոսի 17 -ին առցանց], որտեղ մտքեր փոխանակեցինք այն մասին, թե ինչպես պետք է ԵՄ-ն դիրքավորվի Քաբուլի նոր քաղաքական իրականության հետ կապված: ԵՄ-ն չպետք է թույլ տա Ռուսաստանին և Չինաստանին վերահսկողություն հաստատել Աֆղանստանում իրավիճակի վրա և դառնալ Քաբուլի հովանավոր: Մենք պետք է գործենք»,- ասել է Բորելը:
Նա նաև նշել է, որ ԵՄ-ն «պետք է սերտորեն աշխատի ԱՄՆ-ի հետ և ակտիվացնի դիվանագիտական ջանքերը՝ մեր դաշնակիցների հետ ընդհանուր դիրքորոշում ձևավորելու համար»։
«Մենք շուտով վիրտուալ հանդիպում կունենանք յոթնյակի խմբի (G7) գործընկերների հետ՝ այս թեմայով քննարկումները շարունակելու համար»,- ասել է Բորելը։
Միևնույն ժամանակ, Բորելը կոչ է արել ԵՄ երկրներին խոսել Աֆղանստանում ազդեցություն ունեցող բոլոր երկրների և հենց Թալիբանի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա