«Գահերի խաղ»-ի դերասանուհիները պատմել են որոշ տեսարանների մասին
Դերասանուհիներ Լինա Հիդին և Հաննա Ուադինգհեմը, ովքեր հայտնի են «Գահերի խաղը» ֆիլմաշարից, պատմել են սերիալի ցնցող տեսարանների նկարահանման մասին: kulturomania.ru-ի հաղորդմամբ, Լինա Հիդին նշել է, որ իր համար ամենածանրը եղել է սերիալի հինգերորդ եթերաշրջանի եզրափակիչի նկարահանումները: Տեսարաններում դերասանուհին մերկ է, զբոսնում է քաղաքի փողոցներով՝ որպես պատիժ:
«Աստված իմ, դա այնքան էպիկական էր: Եվ դու այնքան անհավանական էիր», - ասել է Ուադինգհեմը:
Հեդին պատմել է, որ իրեն անհարմար էր երկու օր անձնակազմի առջև մերկ նկարահանվելը:
Դերասանուհիները նաև հիշել են վեցերորդ եթերաշրջանի մի դրվագ, որում Հեդիի կերպարը փակում է հերոսուհիներից Յունելին զնդանում և տանջում նրան:
«Մենք երբեք չենք խոսել դրա մասին, քանի որ երկուսն էլ այդ տեսարանը համարել ենք բավականին տրավմատիկ», - ասել են դերասանուհիները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները