Ռուսաստանի կողմից զենքի մատակարարումը մեր ինքնիշխան իրավունքն է․ Զախարովա
Ռուսաստանի կողմից զենքի մատակարարումը նրա ինքնիշխան իրավունքն է։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները:
«Մենք շատ ենք կարդում և լսում այդ մասին, բայց ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մենք համապատասխան փոխհարաբերություններ ենք հաստատել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։ Ռուսական կողմը հաշվի է առնում տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը»,- ընդգծել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Ալիև. Մենք ադրբեջանցիներին կվերադարձնենք Զանգեզուր
- Ալիև. Պարտության հետ համակերպվել է թե հայ ժողովուրդը, թե Հայաստանի ղեկավարությունը