Լեհաստանը մտադիր չէ ընդունել Բելառուսից անօրինական միգրանտներին
Լեհաստանը մտադիր չէ իր տարածք մտնել Բելառուսի կողմից անօրինական միգրանտներին։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը,վկայակոչելով, Հանրապետության վարչապետ Մատեուշ Մորավեցկին:
«Լեհաստանի տարածք մուտք գործած անձանց խնդրի լուծումը նրանց մուտքը Լեհաստանի տարածք թույլ չտալն է։ Մենք արագ կարող ենք խնդիրներ ունենալ տասնյակ հազարավոր նման անձանց հետ», - ասել է Մորավեցկին ։
«Լեհերը պետք է պաշտպանեն իրենց սահմանները: Լեհերը պետք է պաշտպանեն իրենց տարածքի ինքնիշխանությունը»,-հավելել է նա:
Լեհաստանի և Բելառուսի սահմանին իրավիճակը սրվել է վերջին մեկ ամսվա ընթացքում:
Հարակից հրապարակումներ`
- Լուկաշենկոն նկարագրել է, թե ինչպես է տեսնում իշխանափոխությունը Բելառուսում
- Լեհաստանը կամրապնդի Բելառուսի հետ սահմանի պաշտպանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին