Հին Հալեպը վերականգնվում է. «Արևելք»
Մեծ թափով ընթանում են Հալեպի հին՝ «Սուք Ալ Հալ»-ի (Հէլի շուկա) շինարարական աշխատանքները, որն ընդգրկվում է 180 խանութ, մեծ սրահներ, առևտրի մեծ կենտրոն, սրճարաններ և ավտոմեքենաների կայանատեղիներ: Այս մասին գրում է «Արևելքը»՝ հղում անելով «Սանա» գործակալությանը:
«Աղբիւրը զրոյց ունեցած է ծրագրի ընդհանուր երկրաչափ՝ դոկտ. Մաատ Մատլաժիի հետ, որ կարեւորած է այս ծրագիրը ծառայողական ու զբօսաշրջական առումներով, յատկապէս որ ան կը կազմէ հին Հալէպի շարունակութիւնը: Ծրագիրը իր ամբողջականութեամբ կ'ապահովէ ժողովուրդի պէտքերն ու կարիքները: Ըստ դոկտ. Մատլաժիի, համագործակցութեամբ խանութներու սեփականատէրերուն հետ, պիտի վերանորոգուի խանութներու ճակատները այնպէս, որ պահապանուին Հին Հալէպի իւրայատուկ ճարտարապետական ոգին, նաեւ շրջանին համապատասխանող հնաոճ տեսքը: Իսկ ինչ կը վերաբերի շուկայի մէջ գտնուող քաղաքապետարանի պատկան տարածքներուն, պիտի յատկացուին եռայարկանի առեւտուրի կեդրոնի, նաեւ մեծ սրահներու, սրճարաններու եւ ինքնաշարժներու կայանատեղիներու:
Մատլաժին ընդգծած է, որ ծրագրի մինչեւ օրս իրագործուած աշխատանքներուն ծախսերը՝ ներառեալ առողջապահական, ելեկտրական, հաղորդակցութեան ենթակառուցուածքներն ու ճանապարհները կը կազմեն աւելի քան 2 միլիառ սուրիական թղթոսկի: Այս տարուայ համար նախատեսուած է ամբողջ տարածքի ցանկապատումն ու սրճարաններու կառուցումը, զորս պիտի իրագործէ «Իսքան» զինուորական հաստատութիւնը 2,5 միլիառ ս. թղթոսկիի արժողութեամբ պայմանգիրով մը:
Ըստ քաղաքապետարանի սերտողութիւններու բաժնի վարիչ երկրաչափ՝ Ժամալ Քարիմին, սրճարաններուն տրամադրուած կառոյցի հիմքի աշխատանքները արդէն ընթացքի մէջ են, զուգահեռ խանութներու ճակատներու քարերու վերանորոգման իրագործման»,- գրում է «Արևելքը»:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանն օգնություն է տրամադրել Հալեպի բուժհաստատություններին
- Նախատեսում են հինգ տարում վերականգնել Հալեպի պատմական կենտրոնը
- Հալեպի հնագույն թաղամասերն աշխուժանում են
- Հալեպից հյուսիս հայտնաբերվել է զինյալների ստորգետնյա մի ամբողջ «քաղաք»
- Հալեպի հայկական վերականգնված եկեղեցում առաջին պատարագն է մատուցվել
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են