
Որոշ խանութներում հակահամաճարակային կանոնները պահպանված չեն. ՍԱՏՄ
Հանրապետությունում Covid-19-ը վարակի տարածման աճով պայմանավորված՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը խստացրել է վերահսկողությունը հանրապետության իրացման ցանցերում: Հաջորդիվ ստուգայցեր կլինեն նաև հանրային սննդի օբյեկտներ և սննդամթերքի արտադրամասեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժինը
«Այսօր Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները շրջայց են կատարել Երևանի Կենտրոն և Դավթաշեն վարչական շրջանների խոշոր սուպերմարկետներ: Կորոնավարակի կանխարգելման հիմնական պահանջները չեն փոխվել. աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:
Որոշ խանութներում հակահամաճարակային կանոնները պահպանված չէին: Այդ տնտեսավարողներն առաջին անգամ խիստ նախազգուշացվել են, իսկ խախտումների կրկնվելու դեպքում՝ կտուգանվեն 100-ից 300 հազար դրամի չափով: Ստուգայցերը շարունակվելու են»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին