Տավուշի մարզում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «ՕՊԵԼԱ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Տավուշի մարզ, Ազգային պարկ, Պարզ լճի հատված): Այս մասին հայտնում է ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժինը։
«Ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը: Այսպես՝ սննդամթերքի պատրաստման, իրացման, մատուցման և պահման տարածքները չեն պահվել մաքուր և նորոգ` հատակը կիսաքանդ բետոն է, որը հնարավոր չէ լվանալ և ախտահանել, պատերի փոխարեն օգտագործվող պաստառները չեն պաշտպանում փոշու, մանրէների, միջատների, կրծողների մուտքը սննդի պատրաստման տարածք:
Տեսչական մարմնի որոշմամբ՝ «Օպելա» գործունեությունը կասեցվել է՝ մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Որպես քաղաքական պատճառով հետապնդվող այստեղ կարող էր լինել նաև Հովիկ Աղազարյանը. Ռուբեն Մելիքյան