Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհի անտառային գոտում բռնկված հրդեհը մարվել է շուրջ 5 ժամում
Օգոստոսի 18-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ-Շուշի միջպետական ավտոճանապարհի աջակողմյան հատվածի անտառային գոտում հրդեհ է բռնկվել:
Հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու նպատակով կանչի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ հրշեջ փրկարարները տեխնիկական ու ձեռքի հատուկ միջոցներով շուրջ 5 ժամ աշխատել են բարդ ռելիեֆային տարածքում և մարել կրակը:
Հրդեհը մեկուսացվել է: Նախնական տվյալներով այրվել է չոր խոտատարածք, թփեր և անտառային զանգված:
Վնասի չափը ճշտվում է:
Ստուգմամբ զբաղվում է ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: