Վրաստանում գործազրկությունը հասել է 22%-ի
2021 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանում գործազրկության մակարդակը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 3,8%-ով և կազմել 22,1%: Այդ մասին վկայում են Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության («Սաքստատ») նախնական տվյալները, գրում է Jnews.ge-ն։
Գործազրկության առումով կտրուկ աճ է գրանցվել հատկապես գյուղական բնակավայրերում` 6.2%, ինչպես նաև տղամարդկանց շրջանում` 5.7%: Քաղաքներում գործազրկության մակարդակն աճել է 2.3%-ով, իսկ կանանց շրջանում` 1.2%-ով:
Տարվա երկրորդ եռամսյակում աշխատուժը (տնտեսապես ակտիվ բնակչություն) ձևավորվում էր աշխատունակ տարիքի բնակչության (15 տարեկան և բարձր) 51,4%-ով, ինչը 1,1%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Միրնույն ժամանակ, զբաղվածության մակարդակը նվազել է 1.0%-ով և կազմում է 40.1%:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա