Պոլսահայ հայտնի լրագրողը Քաբուլի անկումը համեմատել է Կ. Պոլսի գրավման հետ
Պոլսահայ գրող, լրագրող և լեզվաբան Սևան Նիշանյանն անդրադարձել է Աֆղանստանում տեղի ունեցած իրադարձություններին։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Նա, մեկնաբանելով «Թալիբան» արմատական կազմակերպության կողմից Աֆղանստանի նկատմամբ վերահսկողության սահմանելը, նշել է, որ այդ ամենի մեղավորն ամերիկյան իշխանություններն են։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն տարիներ շարունակ ցանկանում էր տեսնել Աֆղանստանում ամերիկահաճո իշխանություն։
Այնուհետև Նիշանյանը թալիբների կողմից Քաբուլի նկատմամբ վերահսկողություն սահմանելը համեմատել է Կ. Պոլսի գրավման հետ, երբ 1453թ.-ին Բյուզանդիայի մայրաքաղաքն ընկավ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա