Անահիտ Ավանեսյան. Նոր բռնկումների վտանգն առկա է
«COVID-19-ի հետ կապված, ցավոք, նոր բռնկումների վտանգն առկա է, և մենք պետք է անենք հնարավորը, որպեսզի ուսումնական տարվա մեկնարկին պատրաստ լինենք»,- նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Օլեգ Ստորոժենկոյի հետ հանդիպմանը։
Ան փոխանցմամբ, Ստորոժենկոն ԱՀԿ-ի անունից իր երախտագիտություն է հայտնել նախարարությանը` տեղական և միջազգային գործընկերների հետ համագործակցության ուղղությամբ տարվող աշխատանքնրի համար` վստահեցնելով, որ Հայաստանը կշարունակի աջակցություն ստանալ:
«ԱՀԿ հայաստանյան գրասենյակը և ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակը լիովին հավատարիմ են երկրում ԱՀԿ հիմնական գործընկեր առողջապահության նախարարության հետ արդյունավետ համագործակցության հանձնառությանը»,- նշել է Օլեգ Ստորոժենկոն:
Անդրադառնալով առողջապահական համակարգի առջև ծառացած այլ խնդիրների լուծմանը` առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հիշեցրել է, որ կառավարության գործունեության հնգամյա հավակնոտ ծրագրում ներառված է նաև բժշկական ապահովագրության ներդրման անհրաժեշտությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին