COVID-19 պատվաստանյութի արդյունավետությունը նվազում է Դելտա շտամի պայմաններում․ հետազոտություն
Բրիտանական հանրային առողջության ուսումնասիրությունը պարզել է, որ կորոնավիրուսի այժմյան գերակշռող Դելտա տարբերակի դեմ առավել հաճախ օգտագործվող երկու պատվաստանյութերից պաշտպանությունը թուլանում է երեք ամսվա ընթացքում: Այս մասին գրում է Reuters-ը։
Պարզվել է նաև, որ նրանք, որոնք վարակվում են Pfizer-BioNTech կամ AstraZeneca պատվաստանյութի երկու չափաբաժին ստանալուց հետո, կարող են ավելի մեծ վտանգ ներկայացնել ուրիշների համար, քան կորոնավիրուսի նախորդ տարբերակների դեպքում:
Բրիտանիայում անցկացված քթի և կոկորդի ավելի քան երեք միլիոն թեստի հիման վրա Օքսֆորդի համալսարանի ուսումնասիրությունը պարզել է, որ Pfizer կամ Astrazeneca պատվաստանյութի երկրորդ չափաբաժնից 90 օր անց վարակների կանխարգելման արդյունավետությունը համապատասխանաբար իջել է 75% և 61%:
Արդյունավետության անկումը ավելի ցայտուն էր 35 տարեկան և ավելի բարձր տարիքի մարդկանց մոտ, քան այդ տարիքից ցածրերի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները