Եվրոպայի առաջնություն․Դանիելյանը կիսում է 2-4-րդ հորիզոնականները
Երեկ տեղի է ունեցել Եվրոպայի կանանց անհատական առաջնության 9-րդ տուրը։ 2-րդ հորիզոնականում ընթացող Էլինա Դանիելյանը սևերով ոչ-ոքի է խաղացել մրցաշարի առաջատար Յուլյա Օսմակի հետ։
Մարիա Գևորգյանը և Մարիամ Մկրտչյանը հաղթանակներ են տոնել, Աննա Սարգսյանը, Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանն իրենց պարտիաներն ավարտել են հաշտությամբ, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ պարտվել։
9-րդ տուրից հետո աղյուսակը 7,5 միավորով գլխավորում է Յուլյա Օսմակը, Էլինա Դանիելյանը 7 միավորով կիսում է 2-4-րդ հորիզոնականները։ Աննա Սարգսյանը 6 միավորով գտնվում է 11-րդ հորիզոնականում։
Շախմատի ֆեդերացիայի կայքից տեղեկանում ենք, որ մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան