Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է թալիբների հետ համագործակցությանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է համագործակցել Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման հետ։
«Իմ երկիրը պատրաստ է համագործակցության բոլոր տեսակներին, որպեսզի նպաստենք աֆղան ժողովրդի խաղաղությանը, ապահովենք թուրք քաղաքացիների բարեկեցությունը, որոնք ապրում են այդ երկրում, ինչպես նաև պաշտպանենք մեր պետության շահերը»,- ասել է Էրդողանը։ Այս մասին գրում է «Anadolu» գործակալությունը:
Հիշեցնենք, որ Աֆղանստանում իրադրությունը սրվել է այն բանից հետո, երբ «Թալիբան» շարժման ջոկատները վերջին օրերի լայնածավալ հարձակման ընթացքում վերահսկողություն են սահմանել Աֆղանստանի հյուսիսում գտնվող մի շարք շրջանների նկատմամբ՝ այստեղ տեղակայված կառավարական զորքերին ստիպելով հատել Տաջիկստանի հետ սահմանը և նահանջել հարևան երկրի տարածք։
Հարակից հրապարակումներ`
- Թալիբանը նախին կառավարության անդամներին տեղեր կառաջարկի կառավարությունում
- Վրաստանը չի պատրաստվում Աֆղանստանից փախստականների ընդունել․ Վրաստանի ԱԳՆ
- Թալիբները պայթեցրել են Բամիանայում հազարսիների առաջնորդի արձանը
- Մակրոն. Ֆրանսիան տարհանել է մոտ 200 աֆղանցիների
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան