Sputnik V-ի և Moderna-ի համադրությյան հետազոտություններ
Ռուսաստանի Ուղղակի ներդրումների հիմնադրամի աջակցությամբ Արգենտինայում կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կորոնավիրուսի դեմ Sputnik V ռուսական պատվաստանյութի առաջին բաղադրիչի համադրությունը ամերիկյան Moderna ընկերության դեղամիջոցի հետ ցույց է տալիս իմունային պատասխանի բարձրացում: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Բուենոս Այրեսի առողջապահության փոխնախարար Դանիել Ֆերանտեն, գրում է Tass-ը։
Ֆերանտեի խոսքով, Sputnik V-ի երկու չափաբաժնով և Sputnik V-ի համադրումը Astrazeneca պատվաստանյութի հետ պատվաստումները համեմատելիս իմունոգենության մեջ «էական փոփոխություններ չեն նկատվել»:
«Բայց ավելի մեծ ազդեցություն կար Sputnik V-ի և Moderna-ի հետ համատեղելիս, քանի որ նկատվում է ավելի ուժեղ իմունային պատասխան», - ասել է պաշտոնյան։
Ֆերանտեն ասել է, որ չինական Sinopharm ընկերության Sputnik V-ի դեղամիջոցի համադրության վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները «դեռ վերլուծվում են»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները