ԱՄՆ աշխարհի առաջնորդներին կոչ է անում չգալ Նյու Յորք ՄԱԿ ԳՎ-ին՝ COVID-ի պատճառով
Միացյալ Նահանգները կոչ է անում ավելի քան 150 երկրների, որոնք մտադիր են իրենց առաջնորդին կամ կառավարության նախարարին ուղարկել Նյու Յորք՝ հաջորդ ամիս անձամբ ելույթ ունենալու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, վերանայել այն ու փոխարենը տեսաուղերձ ուղարկել կորոնավիրուսի պատճառով, որպեսզի բարձր մակարդակով անցկացվող շաբաթը չվերածվի վարակի «սուպեր տարածող իրադարձություն»: Այս մասին գրում է Associated Press-ը։
ՄԱԿ-ի 192 երկրներին ուղարկված ԱՄՆ-ի առաքելության գրությունը նաև կոչ է անում ՄԱԿ-ի կողմից անցկացվող մյուս բոլոր հանդիպումներն ու կողմնակի միջոցառումները վիրտուալ անցկացնել, ասելով, որ այս զուգահեռ հանդիպումները Նյու Յորքում «անհարկի մեծացնում են ռիսկը մեր համայնքի, Նյու Յորքի բնակիչների և մյուս ճանապարհորդների համար»:
ԱՄՆ-ի նամակը, որը չորեքշաբթի ստացել է Associated Press-ը, ասվում է, որ Բայդենի վարչակազմը հատկապես մտահոգված է գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի և Գլխավոր ասամբլեայի գալիք նախագահ Աբդուլա Շահիդի համար, որոնք կազմակերպում են դեմ-առ-դեմ միջոցառումներ կլիմայի փոփոխության, պատվաստանյութերի, սննդի համակարգերի վերաբերյալ։
Նշենք, որ ՄԱԿ-ը հուլիսի վերջին որոշեց թույլատրել համաշխարհային առաջնորդներին ներկա լինել իրենց ամենամյա հավաքին, որը հայտնի է որպես Գլխավոր վեհաժողով ու անցկացվելու է սեպտեմբերի 21-27-ը:
AP-ի կողմից ձեռք բերված նախնական ցանկում կա 127 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, որոնք մտադիր են անձամբ մասնակցել, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես նաև Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, և կառավարության 26 այլ նախարարներ, այդ թվում ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Չինաստանի փոխվարչապետ Հան Չժենը:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում