«Ժողովուրդ». Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ, դատավոր Նորա Կարապետյանը պատրաստվում է աշխատանքից ազատման դիմում գրել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատական համակարգում շրջանառվող լուրերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ, դատավոր Նորա Կարապետյանը պատրաստվում է աշխատանքից ազատման դիմում գրել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նա դեռես ԲԴԽ դիմում չի ներկայացրել, բայց մտերիմ շրջապատում հայտարարել է, որ հեռանում է: Ըստ մեզ հասած լուրերի՝ դատավորի հեռացման պատճառը Բարձրագույն դատական համակարգի նախագահ Գագիկ Ջհանգիրյանն է:
Ըստ լուրերի՝ Նորա Կարապետյանը տհաճ խոսակցություն է ունեցել Գագիկ Ջհանգիրյանի հետ, որից հետո հայտարարել է, որ չի մնալու դատական համակարգում: Ի դեպ, ըստ լուրերի՝ վերջիններս բախվել են օրերս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում դատավորների նշանակման մասով:
Մասնավորապես, օրերս, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Գոռ Թորոսյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Արման Կուրեխյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: Սամվել Գրիգորյանը ևս նշանակել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: Այս նշանակումները պատճառ են դարձել բախման, ինչի հետևանքով դատավորը պատրաստվում է հեռանալ դատական համակարգից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան