Աստրախանի մոտակայքում ՄիԳ -29 ինքնաթիռը է կործանվել
Աստրախանի մոտակայքում ռազմական ինքնաթիռ է կործանվել, որի օդաչուն զոհվել է: «Ինտերֆաքս»-ին այդ մասին հայտնել է իրազեկ աղբյուրը:
«ՄիԳ-29 ինքնաթիռն ուսումնական թռիչք էր կատարում: Նախնական տվյալներով այն վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով: Օդաչուն զոհվել է»,-ասել է աղբյուրը:
Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը նշել են, որ ինքնաթիռն ընկել է Աշուլուկի վարժարանի տարածքում գտնվող ամայի վայրում:
«Թռիչքն իրականացվել է առանց զինամթերքի»,-հաղորդել են ռազմական գերատեսչությունից:
Զինվորականների խոսքով, ՄիԳ-29-ի վթարը տեղի է ունեցել պլանային թռիչքի ժամանակ:
«Աղետի պատճառները պարզելու համար վթարի վայր է ուղարկվել Օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարության հանձնաժողովը»,-հայտնել են ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
ՄիԳ-29-ը 4-րդ սերնդի թեթև կործանիչ է, որը ստեղծվել է 1980-ականների սկզբին: «ՄԻԳ» ռուսական ընկերության տվյալներով՝ այս ինքնաթիռներից ավելի քան 1600-ը ծառայում են Ռուսաստանի ռազմաօդային ուժերում և աշխարհի 25 երկրներում:
Ըստ որոշ տեղեկությունների, ՄիԳ-29-ը աշխարհի ամենավաճառվող կործանիչներից մեկն է. Ընդհանուր առմամբ արտահանվել է ավելի քան 800 այդպիսի ինքնաթիռ:
Վերջին տարիներին ՄիԳ-29 կործանիչների տասնյակից ավելի վթարներ են գրանցվել ինչպես Ռուսաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: