Քաղաքական 14:53 19/08/2021 Հայաստան

Փաշինյանը հանձնարարել է իր լուսանկարը փակցնել բոլոր աշխատասենյակներում. Hraparak.am

hraparak.am-ը գրում է. 

«ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի աշխատասենյակում Բաբաջանյանի կուսակցության անդամների հետ մի ինչ-որ` երևի հույժ կարևոր քննարկմանը, տեսնում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեծադիր լուսանկարը՝ ՀՀ պետական դրոշի ուՀՀ քարտեզի կողքին։ Մեր տեղեկություններով, Անդրանիկ Քոչարյանի աշխատասենյակում փակցված լուսանկարից մեծ քանակով պատրաստվել է և բաժանվել բոլոր պաշտոնյաներին՝ ԱԺ-ում և կառավարությունում:

2018-ին իշխանության գալով` Փաշինյանը հրահանգել էր բոլոր աշխատասենյակների պատերից հանել նկարները և հայտարարել էր, որ այլևս երբեք ՀՀ ղեկավարների նկարները պաշտոնյաների պատերին չեն փակցվելու: 

Էլ ավելի հեռավոր ապագայում կային ժամանակներ, երբ  ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երբ ՀՔԾ գնալիս տեսել է պատին փակցված Սերժ Սարգսյանի մեծադիր լուսանկարը, քննիչին հարցրել է. «Դուք` որպես Հատուկ քննչական ծառայության քննիչ, անկախ եք, չէ՞: Բա Ձեր սենյակում ի՞նչ գործ ունի Սերժ Սարգսյանի դիմապատկերը»։ Իսկ երբ քննիչը պատասխանել է, թե որպես պետական սիմվոլ, առաջարկել է՝ պետական սիմվոլ եք ուզում՝ զինանշան կախեք, դրոշ կախեք: Նաև գրավոր հարցումներ է ուղղել ՀՔԾ այն  ժամանակվա պետ Վահրամ Շահինյանին ու պատասխանները կարդացել 6-րդ գումարման ԱԺ-ի նստաշրջանի մի քանի քառօրյաներին։

Օրինակ՝ 2017 թվականի մայիսի 25-ին գրավոր հարցմամբ դիմել էր, թե  իրավական ինչ հիմնավորմամբ են ՀՔԾ քննիչների սենյակներում կախված Սերժ Սարգսյանի դիմանկարները: «Մինչ օրս, այսինքն՝ 6 ամիս անց, ՀՔԾ պետը հարցմանս չի պատասխանել՝ այսպիսով թույլ տալով օրենքի կոպիտ խախտում: Սույնով ուզում եմ հավաստիացնել, որ ՀՔԾ պետին պատասխանի կանչելու ձեւը կգտնեմ եւ այս հարցում լինելու եմ հետեւողական, իսկ ՀՔԾ բոլոր քննիչներին զգուշացնում եմ` իրենց պատերից հանել Սերժ Սարգսյանի լուսանկարը, քանի որ դրա համար ոչ մի իրավական հիմնավորում չկա, եթե, իհարկե, որեւէ քննիչ Սերժ Սարգսյանին իր պապը կամ հայրը չի համարում»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:

Իսկ նրա հիմնադրած ՀԺ-ն էլ այս թեմայով գրում էր՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հոդված 21-ը հստակ եւ ամբողջական սահմանում է  Հայաստանի Հանրապետության խորհրդանիշները, որոնք են` Հայաստանի Հանրապետության դրոշը, զինանշանը եւ օրհներգը:

Նիկոլ Փաշինյանն էլ 2016-յան գրառումներում մեկնաբանում էր. «Ուշադրություն դարձրեք. ՀՔԾ-ն այն մարմինն է, որ պետք է քննի պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կատարված հանցագործությունները: Եթե որեւէ մեկն ուզում է Սերժ Սարգսյանի կողմից կատարված հանցագործության մասին հաղորդում տալ, փաստորեն, պետք է հարցաքննվի այն սենյակներում, որտեղ փակցված է պոտենցիալ մեղադրյալի նկարը»:

Ի դեպ, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանն էլ այն ժամանակ տվյալներ էր հավաքել, որ Սերժ Սարգսյանի նկարներն իրենց պատերին փակցնելու համար Հայաստանի դպրոցները ծախսել են առնվազն 15 միլիոն դրամ:
ՀԳ․ Դեռ 2019-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ «Հայաստանի Հանրապետությունում այլևս երբեք չի կարող լինել բռնապետ, ում մտքով կանցնի, որ ինքն ավելի կարևոր է և հզոր, քան ՀՀ քաղաքացին»։

Հա, հետո ինչ, 2019-ին էլ «Իմ քայլը` հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին ու տեղական արտադրանքի EXPO ցուցահանդեսից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր նաև․ «Այլևս երբեք ՀՀ քաղաքացին չի լինի հուսահատ»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:33
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպումներ է ունեցել . ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են.  «Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ,...
Աղբյուր` Panorama.am
21:14
Ռուբեն Վարդանյանի ուղերձը կարդալիս սիրտս կտոր-կտոր է լինում. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Ռուբեն Վարդանյանի ուղերձը կարդալիս սիրտս կտոր-կտոր է լինում։ Եթե այս գողգոթայի պատճառ...
Աղբյուր` Panorama.am
20:58
Վաղը մարզահամերգային համալիրում կմեկնարկեն մենամարտերը
Հունվարի 16-ին «Դալմա Գարդեն Մոլ»-ում տեղի ունեցավ «Ночь чемпионов IBA» պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի մասնակից...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ժամանակն է մերկացնել Ալիևի բռնապետությունն ու նրա դաշնակիցներին․ Լուիս Մորենո Օկամպո
Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հոդվածը տարածել է «Free Armenian Hostages» (ազատություն...
Աղբյուր` Panorama.am
20:35
Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, սպասում են ամերիկյան կողմի ազդանշանին
Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը բազմիցս ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է երկխոսության ԱՄՆ-ի հետ, իսկ Մոսկվան հանգիստ սպասում է ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am
20:22
Տուժող կողմը պահանջում է ռեալ պատիժ նշանակել Ջալալ Հարությունյանի նկատմամբ
Դատարանը, մեղադրական վերդիկտ կայացնելով, հաստատված է համարել, որ Դ 20 դիբիզիոնի վրա հարձակման ժամանակ մոտեցող հակառակորդի ուղղությամբ...
Աղբյուր` Panorama.am
20:12
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ ապօրինի ջրօգտագործման կասեցումը վերացվել է
«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Դրիմ Ռեսթ» ՍՊԸ-ին պատկանող Կոտայքի մարզում գործող «Արթուրս...
Աղբյուր` Panorama.am
20:01
Կոռուպցիոն և անօրիանական ցանկացած երևույթ կոշտ արձագանք է ստանալու․ ՊԵԿ նախագահ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է 2024 թվականի ընթացքում Կոմիտեի կողմից իրականացված...
Աղբյուր` Panorama.am
19:44
Դուք ծա՞ռ եք ընտրում, թե՞ հաստ պոչով «պոլի փայտ»․ Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Հիմա էլի կասեն «չար ու...
Աղբյուր` Panorama.am
19:15
Վրաստանը կօգտագործի իր ողջ ներուժը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար
Վրաստանը ԵՄ անդամակցության թեկնածու երկիր է, և մենք պետք է քայլեր ձեռնարկենք այդ ուղղությամբ՝ վերջնական նպատակին հասնելու համար։ Սա պահանջում է...
Աղբյուր` Panorama.am
18:46
Կանոնադրությամբ սահմանվում է երկու երկրների գործընկերության ռազմավարական բնույթը․ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պարզաբանումնել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության և հանձնաժողովի վերաբերյալ ԶԼՄ-ների հարցերին՝...
Աղբյուր` Panorama.am
18:35
Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սկսել պետական ​​սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից․ ԱԳՆ
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների տասնմեկերորդ հանդիպման արդյունքների վերաբերյալ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:21
Իմ ձերբակալման առաջին օրվանից ի վեր ես ոչ մի ցուցմունք չեմ տվել․ Ռուբեն Վարդանյանն ուղերձ է հղել
Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանն ուղերձ է փոխանցել։ Այն փոխանցել է ընտանիքին հեռախոսազանգի ընթացքում։...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիայի բնակչության թիվը 2100-ին կնվազի՝ կազմելով 77 միլիոն
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK)-ը հրապարակել է «Բնակչության կանխատեսումներ. 2023-2100թթ.» հետազոտության արդյունքները։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սերգեյ Մելքոնյան. Իսրայելը չհաղթեց, ՀԱՄԱՍ-ը չպարտվեց
Պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան, APRI Armenia-ի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը մի քանի հիմնական նկատառումներ է ներկայացրել Իսրայելի...
Աղբյուր` Panorama.am
17:55
Երևանի փոխքաղաքապետը՝ միջմարզային ուղևորափոխադրողներին Երևան մտնել արգելելու մասին
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է միջմարզային ուղևորափոխադրողներին Երևան քաղաք մուտք գործել արգելելու մասին...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ըստ կանխատեսումների՝ առաջիկա օրերին սառը օդի լճացում չի կանխատեսվում
Այսօր ցերեկայն ժամերին արդեն 8 օր Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռնային գոտում և Արարատյան դաշտում լճացած սառը օդի շերտը...
Աղբյուր` Panorama.am
17:45
ՊՆ-ում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր
 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային, Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
17:38
Հանրակրթության նոր չափորոշիչը հաջորդ տարի կներդրվի ևս 4 դասարաններում
«Թեև գործընթացը բարդ է և երկար ժամանակ է պահանջում, սակայն կարևոր է այն մշտական ուշադրության կենտրոնում պահելը, որպեսզի առավելագույն...
Աղբյուր` Panorama.am
17:29
Մաքսային հավաքագրումների մասում անկումներ կան՝ պայմանավորված երկու բնական գործոնով. Էդուարդ Հակոբյան
«Հարկային եկամուտների առումով մենք հետաքրքիր տարի ենք ունեցել,  և գրանցվել է 5.1 % աճ, կամ ավելացել է շուրջ 117 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Հայաստանը ներառվել է Vanity Fair Italy-ի 2025 թվականի ճամփորդական ուղղությունների ցանկում
Հայաստանն ընդգրկվել է Vanity Fair Italy իտալական ամսագրի 2025 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում: «Հայաստանը փոքր...
Աղբյուր` Panorama.am
17:12
Պատվերով սպանություն կատարելու փորձի մեջ մեղադրվող անձը հանձնվել է ՄԹ իրավասու մարմնին
Գլխավոր դատախազը բավարարել է Միացյալ Թագավորության միջնորդությունը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Մեծ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Այնպես չէ, որ փաստաթղթով մենք անմիջապես ԱՄՆ-ից տրամադրվող անվտանգության ինչ-որ բարձիկ ենք ձեռք բերում. Սուրեն Սարգսյան
2020  թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի անվտանգային արտաքին ճարտարապետությունը էական փոփոխությունների ենթարկվեց։ Հայաստանը փաստացի...
Աղբյուր` Panorama.am
17:01
ՃՏՊ-ների հետևանքով զոհերի, վիրավորների թիվը նվազել է. Արփինե Սարգսյան
«2024 թվականին էականորեն կրճատվել է ինչպես ճանապարհատրանսպորտային պատահարների, այնպես էլ զոհերի և վիրավորների թիվը»,- ասուլիսում...
Աղբյուր` Panorama.am
16:59
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն Ջերմուկում
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն 2025 թվականի փետրվարի 1-ից 7֊ը՝ Ջերմուկ քաղաքում։ Այս մասին հայտնում են տարածքային կառավարման և...
Աղբյուր` Panorama.am
16:34
Ինչո՞ւ է ազատվել պաշտոնից ոստիկանության Աշտարակի բաժնի պետը. ՆԳ նախարար
««Միլպետ» եզրույթը եկեք չօգտագործենք։ Համայնքային ոստիկանության  Աշտարակի բաժնի պետի մասին ենք խոսում։ Պարոն Մարտիրոսյանի...
Աղբյուր` Panorama.am
16:19
Վրաստանի վարչապետը կայցելի Ադրբեջան
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հունվարի 17-ին կայցելի Ադրբեջանի Հանրապետություն։ Այս մասին հայտնում է Վրաստանի վարչապետի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
15:53
Աշխատանքային խմբի հանդիպումներում երբեք խոսք չի գնացել Հայաստանում արտատարածքային միջանցքների բացման մասին. Մարիա Զախարովա
«Մեր պաշտոնական դիրքորոշումը Երևանին լավ հայտնի է, որի էության մասին մենք բազմիցս բարձրաձայնել ենք։ Մենք հայտնում ենք Հարավային Կովկասում...
Աղբյուր` Panorama.am
15:49
Ջեյմս Քեմերոնը խոստանում է, որ «Ավատար» 3-ը կզարմացնի հանդիսատեսին
Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը Empire-ի հետ խոսել է «Ավատար» ֆրանշիզայի երրորդ մասի վրա  աշխատանքի մասին։ Ռեժիսորի խոսքով, ֆիլմը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան
17:09 15/01/2025

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}