«Եդինայա Ռոսիա»-ն առաջարկել է ռուսաֆոբներին և վետերաններին վիրավարողներին արգելել մուտք գործել ՌԴ
«Եդինայա Ռոսիա»-ն օրինագիծ է մշակել, որն արգելում է երկիր մուտք գործել այն օտարերկրացիներին, որոնք ատելություն և թշնամություն են ցուցաբերել ռուսալեզու բնակչության նկատմամբ կամ վիրավորել են Հայրենական մեծ պատերազմի վետերաններին: «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին Telegram-ալիքում հայտնել է Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության կոմիտեի ղեկավար, «Եդինայա Ռոսիա»-ի գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Խինշտեյնը:
Կուսակցությունն առաջարկում է արգելել Ռուսաստան մուտքն այն մարդկանց համար, որոնք ազգային, ռասայական, կրոնական, լեզվական հողի վրա քաղաքացիների նկատմամբ ատելություն, թշնամանք են տարածում և նվաստացնում նրանց՝ վիրավորելով Հայրենիքի պաշտպանների հիշատակը և վնասելով զինծառայողների գերեզմանները, հուշարձանները և այլ կոթողները: Նաև ՌԴ չեն կարող մուտք գործել այն օտարերկրացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք դիտավորյալ կեղծ տեղեկություններ են տարածում Հայրենական մեծ պատերազմի տարիներին ԽՍՀՄ գործունեության, վետերանների մասին, քարոզում, ցուցադրում, արտադրում նացիստական կամ ծայրահեղական բովանդակություն ունեցող նյութեր, հերքում Նյուրնբերգի դատարանի վճռով հաստատված փաստերը և ողջունում ֆաշիստների կատարած հանցագործությունները:
«Փոփոխություններ են կատարվում« Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու և մուտք գործելու կարգի մասին» դաշնային օրենքում՝ Ռուսաստան մուտքն արգելելու հիմքերի ընդլայնման առումով: Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը, որպես լիազորված մարմին, լիովին աջակցում է մեր հայեցակարգին»,-ասել է Խինշտեյնը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա