Փորձագետ. ԱՄՆ-ը մոտ երկու տարի առաջ էր համաձայնել Աֆղանստանը թալիբներին հանձնել
ԱՄՆ իշխանությունները 18 ամիս առաջ էին համաձայնություն ձեռք բերել «Թալիբան» արմատական շարժման հետ Աֆղանստանն իրենց փոխանցելու վերաբերյալ: ՏԱՍՍ -ի թղթակցին տված հարցազրույցում այսպիսի հայտարարություն է արել «Limes» հեղինակավոր աշխարհաքաղաքական ուղղվածության ամսագրի առաջատար փորձագետ, ամերիկացի քաղաքագետ Դարիո Ֆաբբրին:
«Կարող ենք ասել, որ Միացյալ Նահանգները վաղուց էր որոշել դուրս բերել իր զորքերը և 18 ամիս առաջ պայմանավորվել էր թալիբների հետ երկիրը նրանց փոխանցելու վերաբերյալ»,- ասել է փորձագետը:
Նա մատնանշել է, որ ամեն ինչ տեղի է ունեցել ավելի արագ տեմպերով, քան ամերիկյան հետախուզությունը սպասում էր:
«Թալիբները օգտագործեցին պահը և ավարտին հասցրեցին գործն ավելի մեծ արագությամբ՝ ակնհայտորեն խայտառակելով Վաշինգտոնին»,- պնդել է Ֆաբբրին և հավելել. «Սա չի նշանակում, որ դա այն արդյունքը չէ, որը ԱՄՆ-ն ցանկանում էր և որի վրա աշխատել էր»:
Հարակից հրապարակումներ`
- Թալիբանը նախին կառավարության անդամներին տեղեր կառաջարկի կառավարությունում
- Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած հրմշտոցի և կրակահերթերի հետևանքով 12 մարդ է զոհվել
- Թալիբանները ԱՄՆ-ին նախազգուշացրել են Աֆղանստանի առիթով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին