Փոթորկի նախազգուշացում՝ Սոչիում
Սոչիում կրկին փոթորկի նախազգուշացում է հայտարարվել, սպասվում են ուժեղ անձրևներ և քամի: Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարությունը տարածել է քաղաքի ղեկավարությունը:
«Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ օգոստոսի 20-ի ցերեկը, ինչպես նաև օգոստոսի 21 -ի գիշերը և առավոտյան Սոչիի տարածքում սպասվում է հիդրոօդերևութաբանական երևույթների համալիր. որոշ վայրերում հորդառատ անձրևներ, կարկուտ, քամու ուժգնացու ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ օգոստոսի 20-21-ին՝ առավոտյան և գիշերը, Մագրի-Վեսելոյե շրջանում հնարավոր է ծովի վրա պտտահողմեր:
Հարակից հրապարակումներ`
- Լողացող մեքենաներ և գետ-փողոցներ.Սոչիում կրկին հեղեղ է
- Սոչիում փողոցները, նկուղները, առաջին հարկերի բնակարանները ջրածածկ են եղել