Թալիբները գնդակահարել են Աֆղանստանի դրոշներով ցույցի մասնակիցներին
Անկախության օրվա հանրահավաքին «Թալիբան» շարժման զինյալները կրակ են բացել և սպանել Աֆղանստանի դրոշները ծածանող մի քանի ցուցարարի: «Reuters»-ի տարածած լուրը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Աֆղանստանի Ասադաբադ քաղաքում: Թալիբները նկատել են հանրապետական դրոշներով մարդկանց և կրակ բացել ցուցարարների վրա: Հանրահավաքի ժամանակ հրմշտոց է տեղի ունեցել:
Զոհերի ճշգրիտ թիվը դեռ անհայտ է:
Վերջին շաբաթներին թալիբները արագ հարձակում սկսեցին Աֆղանստանի ողջ տարածքով՝ օգոստոսի 15-ին մտնելով Քաբուլ: Երկրի նախագահ Աշրաֆ Գանին լքեց հանրապետությունը: Փոխնախագահ Ամրուլլահ Սալեհն իրեն հռչակել է պետության ժամանակավոր ղեկավար և փորձում է Աֆղանստանի մայրաքաղաքից հյուսիս ընկած շրջաններում թալիբների դեմ դիմադրություն կազմակերպել:
Հարակից հրապարակումներ`
- Թալիբանը նախին կառավարության անդամներին տեղեր կառաջարկի կառավարությունում
- Թալիբները պայթեցրել են Բամիանայում հազարսիների առաջնորդի արձանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան