Զելենսկին հավանություն է տվել սահմանամերձ հողերի օտարմանը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հավանություն է տվել Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշմանը՝ պետական սահմանի պահպանության, այդ թվում՝ սահմանամերձ հողերի օտարման վերաբերյալ, փաստաթուղթը տեղադրված է պետության ղեկավարի պորտալում: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Ըստ հրամանագրի՝ կառավարությանը տրվել է վեց ամիս ժամանակ՝ մի շարք միջոցառումներ ձեռնարկելու համար, ներառյալ՝ պետական սահմանի երկայնքով 30-50 մետր լայնությամբ հողամասերի գույքագրում, դրանց տերերին կամ վարձակալներին գտնելը, օգտագործման նպատակը և սեփականության ձևը պարզելը և նրանց մշտական օգտագործման իրավունքները դադարեցնելու աշխատանքների կազմակերպումը։
Բացի այդ, պաշտոնյաները, տեղական քաղաքային իշխանությունների հետ միասին, պետք է նախապատրաստեն պետական սահմանի զարգացման ծրագրին և դրա համար անհրաժեշտ միջոցներ հատկացնեն բյուջեում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում